Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա ծանոթներից մեկը:

Արտակ Պետրոսյանը մեկ 12 տարեկան որդի ունի, մեկ 10 ամսական դուստր: Նրա ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքում:

Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս  էր եկել ճանապարհի աջ կողնակ եւ կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղեւոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ մեկ օր անց մահացել էր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: