News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու կանադացիներ՝ Լեոն Սվենսոնն ու Դեւիդ Թեյթն իմացել են, որ 41 տարի առաջ ծննդատանը շփոթել են իրենց: Արդյունքում նրանց մեծացրել են ոչ իրենց կենսաբանական ծնողները:

Դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին, Norway House Indian Hospital հիվանդանոցում: Ընդ որում, փոքրիկ Լեոնն ու Դեւիդը ծնվել են 3 օրվա տարբերությամբ:

Այս տարիների ընթացքում նրանք ապրել են Մանիթոբա նահանգի միեւնույն բնակավայրում եւ լավ ծանոթ են եղել միմյանց: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC-ն: ԴՆԹ թեստը հաստատել է սխալմունքը:

Սվենսոնն ու Թեյթը հայտարարել են, որ նախկինի պես ծնողներ են համարելու նրանց, ովքեր մեծացրել են իրենց, բայց հիմա նրանք նաեւ նոր ծնողներ են ձեռք բերել եւ այսուհետ ապրելու են մեկ մեծ ընտանիքի պես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ