News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի գանձապետարանն առաջարկել է արագ սննդի հարկ սահմանել՝ ճարպակալման դեմ պայքարելու եւ ավելորդ քաշ ունեցողներին բժշկական ծառայություն մատուցելու ծախսերի մի մասը փոխհատուցելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europe 1 ռադիոկայանը:

Գերատեսչության հաշվետվությունում առաջարկվում է մթերքները հարկման ենթարկել՝ դրանց կալորիականության եւ սննդարար արժեքին համապատասխան:

Ըստ Europe 1-ի՝ «գանձապետարանի հաշվարկը շատ պարզ է». 24.6 մլն ֆրանսիացիներ ավելորդ քաշ ունեն եւ հակված են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետը, հիպերտոնիան եւ քաղցկեղը: Նրանց խնամքի, հիվանդության արձակուրդի եւ հաշմանդամության համար սոցվճարների համար պետությունը տարեկան 22.7 մլրդ դոլար է ծախսում:

Ֆրանսիայում արդեն հարկ է սահմանված շաքար պարունակող եւ էներգետիկ ըմպելիքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ