News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակի ընթացքում տնային գործերով զբաղվող տղամարդկանց թիվը եվրոպական երկրներում ավելացել է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Demographic Research-ը:

Գիտնականները գնահատել են ընդհանուր ժամանակը, որը 1961-ից 2011 թվականների ընթացքում Եվրոպայի երկրների տարբեր սեռերի ներկայացուցիչները ծախսել են տնային գործերի համար: Պարզվել է, որ իսպանացի եւ իտալացի կանայք տան հոգսերով զբաղվել են ավելի, քան այլ երկրների կանայք: Բացի այդ, 1980 թվականին իտալուհիները տան գործերին տարեկան 243 րոպեով ավելի են ծախսել, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Սակայն 2008-ին այդ տարբերությունը հասել է 183 րոպեի:

Նման անկում գրանցվել է նաեւ եվրոպական այլ երկրներում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կանայք 1961-2005 թվականների ընթացքում տնային գործերի համար ծախսվող ժամանակը կրճատել են 121 րոպեով: Մինչդեռ տղամարդիկ 50 տարվա ընթացքում ավելացրել են այդ գործերով զբաղվելու ժամանակը:

Եվրոպայի հյուսիսային հատվածում, օրինակ՝ Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում, տնային տնտեսությամբ զբաղվելու հարցում գենդերային հավասարության հստակ միտում է նկատվում՝ տղամարդ-«տնային տնտեսուհիների» թվի աճով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ