News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Տրապիզոնում նախագահ Էրդողանի ներկայությամբ հայ ինքնությունը վիրավորող խոսքերի համար դատական հայց է ներկայացրել։

Կարո Փայլանն իր Twitter–ի էջում տեղադրել է դատական հայցի լուսանկարը, որում նշվում է, որ հոկտեմբերի 15–ին Տրապիզոնում նախագահ Էրդողանի ելույթի ժամանակ հավաքվածները հայերի դեմ թշնամանք ու ատելություն, վիրավորանք պարունակող կարգախոսներ են հնչեցրել։  «Այդ վիրավորական կարգախոսները հնչեցնելու ժամանակ ոչ Էրդողանը, ոչ էլ նախարարները չեն միջամտել հավաքվածներին»,–նշվել է հայցի մեջ։

Կարո Փայլանը հայցում որպես վկա նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու մի շարք նախարարների։

Նշենք, որ հոկտեմբերի 15–ին Տրապիզոնում Էրդողանը ելույթի ժամանակ ակնարկում է գյուլենականներին ու քուրդ զինյալներին, իսկ այդ ընթացքում հավաքվածները բացականչում են, թե «հայ վիժվածքները չեն կարող թուրքերին վախեցնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ