News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակը կազմել են Բարսելոնայի խաղացողներ Անդրես Ինյեստան, Չավին եւ Լիոնել Մեսին: Եռյակը հրապարկվել է այսօր, դեկտեմբերի 6-ին Փարիզում, հաղորդում է Եվրոսպորտը: Եռյակը ընտրվել է 23 հավակնորդներից:

Չավին ու Ինյեստան Իսպանիայի հավաքականի կազմում այս տարի հռչակվեցին աշխարհի չեմպիոն: Մեսին 2009/10-ին դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն: Մեսին անցած մրցաշրջանի «Ոսկե գնդակի» տիրակալն է:

Լավագույն մարզչի հավակնորդների եռյակում են աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան եւ Ինտերի հետ Չեմպիոնների լիգայում հաղթած, այժմ Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

ՖԻՖԱ-ն ու France Football պարբերականն առաջին անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի միավորված մրցանակ են շնորհելու: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին Ցյուրիխում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ