News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեր Աբել քահանա Մանուկյանի եւ նրա կողմնակիցների մեկնաբանությունը, թե Շվեյցարահայ հայոց թեմի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոնֆլիկտի պատճառն այն է, որ Մայր Աթոռը ցանկանում է համայնքի եւ ծխի գումարներին տիրանալ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անհեթեթություն է համարում: Այս մասին, այսօր` հունիսի 6-ին ասուլիսում հայտարարեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու հավելեց. «Թեմերը իրենք են տնօրինում իրենց նյութական միջոցները, անշարժ գույքը, իսկ լուծարման դեպքում միջոցները փոխանցվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Տեղի որոշ անձերի ակնկալություններն այն էր, որ այդ միջոցները փոխանցվեին ինչ-որ մզկիթի՞: Մայր Աթոռը որեւէ կերպ չի կարող միջամտել որեւէ թեմի նյութական միջոցներին: Թեմի համապատասխան կառույցներն իրենք են որոշում ինչ չափով, որքանով իրենց ներդրումը պետք է անել Էջմիածնի եւ առհասարակ ժողովրդի բարօրությանը, իսկ թեմից ստացված հասույթները Մայր Աթռոի 3 տոկոսն են կազմում»:

Ինչ վերաբերում է նրան, որ Տեր Աբել Մանուկյանին սատարում է շվեյցարահայ թեմը, նա նշեց, որ դա միայն իրենց կողմից է շրջանառության մեջ դրվել, իրենք իրենց իրավունք են վերապահել ժողովրդի անունից հանդես գալու:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին: Մայր Աթոռից հայտնել են, որ պատճառը քահանայի կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքն է` «ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան:

Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը իրեն կարգալույծ հռչակելու կապակցությամբ հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակով: «Ոչ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի եւ ընդհակառակը, արդյունք է ընդամենը կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի եւ ապօրեն»,- ասել է նա:

Ի դեպ, այս հայտատարության վերաբերյալ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Դա բացարձակ տգիտություն է: Եթե մինչեւ հիմա ինքը կաթողիկոսի կողմից կարգ ստանալը պատիվ չի համարել, ինչի համար է այդ պատիվները կրել թե եկեղեցականներից, թե ժողովրդից: Ես ուրիշ կերպ չեմ կարող գնահատել, եթե այդ  հավատը գոյություն չունի եկեղեցականի մեջ, ապա անիմաստ է նրա մասին խոսել որպես անցյալ հոգեւորական»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ