News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Որպես հանրային խորհրդի անդամ, այսօր` ապրիլի 19-ին, Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը:

Հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել, Զոլյանն արձագանքեց. «Ներողություն դա եղել է փակ հանդիպում` առանց լրատվամիջոցների առկայության, հետեւաբար «Նո քոմենթ»:

Ի դեպ, Սուրեն Զոլյանը նշեց, որ ինքը եղել է հանրային խորհրդում, երբ իրենց համալսարանի ուսանողին բերման են ենթարկել: «Այդ լուրը ինձ հասավ, ես եկա ոստիկանություն ուսանողների հետ եւ ի պատիվ ոստիկանության, 15 րոպեից այդ տղային ազատ արձակեցին: Ավելին կարող են ասել դեպքի ականատեսները: Այդ ամենը տեսաձայնագրվել եւ ձայնագրվել է, որքան գիտեմ»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Սուրեն Զոլյանը նշեց, որ տեղի ունեցածը բուհական ինքնավարության կոպիտ խախտում է, երբ ներս են խուժում մանկավարժական, ինչպես նաեւ բժշկական համալսարանի ուսանողները եւ դրանից հետո ոստիկանությունը: «Անթույլատրելի է եւ ես կոչ եմ արել մեր ուսանողներին կապվել Եվրոպայի գործընկերների հետ եւ աղաղակել այս համալսարանական դարավոր ստեղծված ինքնավարության խախտման մասին»,- նշեց Սուրեն Զոլյանը, հավելելով. «Այստեղ շատ են խոսում Բոլոնիայի գործընթացի մասին, բայց Բոլոնիայի հենց առաջին տարրը դա բուհի ինքնավարությունն է եւ շատ երկրներում օրենքով ամրագրված է, որ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել համալսարանի տարածք, նա կարող է մուտք գործել միայն համալսարանի ղեկավարության համաձայնությամբ: Հակառակը կարող է լինել միայն միայն ծանր հանցագործության դեպքում: Այդ ինչ ծանր հանցագործություն էր կատարվել բուհում, որ այդպիսի  իրավունք է վերապահել ոստիկանությանը: Սա խայտառակություն է մի երկրի համար, ով հավակնում է դառնալ Բոլոնիայի քարտուղարություն եւ Եվրոպայի համար ինչ-որ մի առումով էտալոն լինել»: Իսկ հարցին, թե Սուրեն Զոլյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել որպես ռեկտոր, նա արձագանքեց. «Ես այդ բուհի համար պատասխանատվություն եմ կրում: Ոնց ուզում եք անվանեք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ