News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոնում հունիսի 19-ին մահացած երկվորյակի սպասող հղի կնոջը փայծաղը երեք տեղից պատռված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը` ներկայացնելով դատաբժշկի եզրակացությունը:

Իսկ թե ինչը կարող էր փայծաղի պատռվածքի պատճառ հանդիսանալ, ցույց կտա նախաքննությունը: Տարբերակներից մեկը, բժշկի խոսքով, փայծաղի հիվանդություն ունենալն է, որը կապված չէ հղիության հետ, սակայն, Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, արտաքինից որեւէ հիվանդություն չկար:

Մյուս հավանական պատճառը, որը կարող էր փայծաղի պատռվածք առաջացնել, մեխանիկական հարվածը, վայր ընկնելը, մի բանին դիպչելն է: «Կարեւորը պատճառն է, թե ինչն է փայծաղի պատռվելու պատճառը: Ոչինչ չենք կարող հաստատ ասել, դա շատ պատասխանատու է, ամեն ինչ  ցույց կտա միայն գործի ընթացքը»,- ասաց նա:

NEWS.am-ը կապվեց նաեւ մահացած կնոջ հարազատների հետ: Նրանք վստահեցրին, որ կինն այդ օրը ոչ ընկել է, ոչ հարվածել է, ոչ էլ դիպել է ինչ-որ բանի: Նրանց համար ես միջադեպը անակնկալ էր եւ առեղծվածային: Հարազատները պնդեցին, որ կինը հղիության ընթացքում իրեն նորմալ է զգացել, խնդիրներ չի ունեցել եւ երբեք չի գանգատվել փայծաղից: Նրանք եւս սպասում են նախաքննություն ընթացքին, որպեսզի պարզեն, թե ինչն էր կնոջ եւ երեխաների մահվան պատճառ: Միջադեպի հետ կապված որեւէ վարկած նրանք չունեն:

Ի դեպ, կինը պետք է ունենար առաջնեկին` երկվորյակ (արական սեռի):

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հունիսի 18-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է  տեղափոխվել 30-32 տարեկան հղիության 9-րդ ամսում գտնվող կին` փայծաղի պատռվածքով: Ռազմիկ Աբրահամյանը ասել էր, որ վիրաբույժը վիրահատել է կնոջը, սակայն նա չափից շատ արյուն էր կորցրել, ամեն ինչ արել են կյանքը փրկելու համար, բայց հնարավոր չի եղել եղավ: «Փայծաղը պայթել էր, ամբողջ արյունը լցվել էր որովայնի խոռոչը»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:, Կինը Ղարաբաղի բնակիչ էր, սակայն ժամանակավոր ապրում էր Երեւանում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ