Օրերս Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 14-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ  նախաքննությունը շարունակվում է եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մինչդեռ Սոլակ գյուղի բնակիչները խուսափում են  իրենց կարծիքը բարձրաձայնել կատարվածի մասին եւ թեմային չեն անդրադառնում։