8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ արած Դ.Փահլեւանյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթղակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից: Դ. Փահլեւանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141(Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) եւ 166 (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը) հոդվածներով:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, 28-ամյա Դ. Փահլեւանյանը օգոստոսի 22-ին ոստիկանություն է բերման ենթարկվել ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով: Փահլեւանյանը 8-ամյա աղջնակի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով: Տեւական ժամանակ երեխայի հետ վիրտուալ կապ պահպանելուց հետո հանդիպում է նշանակել, սակայն ոստիկանների միջամտությամբ այն կանխվել է: Նշենք, որ նա կազմակերպություններից մեկում աշխատում էր որպես ինժիներ
Պարզվել էր, որ երիտասարդը զբաղվում է մանկական պոռնոգրոֆիայի տարածմամբ: Ձերբակալելիս նրա հեռախոսում հայտնաբերվել են մանկական պոռնոկոգրական տեսանյութեր:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին տեղի ունեցածը՝ նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասի (Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




























