Սեպտեմբերի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+17,
Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+21,
Տավուշում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+25,
Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21։





























