ԱՄՆ-ում կրկին կրակում են. Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի գրասենյակային շենքում տղամարդու արձակած կրակոցներից զոհվել է մեկ մարդ, երեք մարդ վիրավոր է:

Բժիշկները տուժածների վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: 43-ամյա տղամարդը եւ 32-ամյա կինը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ են ստացել:

Ըստ Sky News-ի տվյալների` կասկածյալը 70 տարեկան Արթուր Դուգլաս Հարմոնն է: Ոստիկանները ստուգել են գրասենյակից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող նրա բնակության վայրը, սակայն այնտեղ ոչ ոք չի եղել: KTLA-ն հայտնում է, որ հրաձիգի կինը համագործակցում է քննության հետ:

Հանցագործի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հանցագործության վայրից նա փախել է մեքենայով, հայտնում է NEWSru.com-ը:

Հաղորդվում է, որ Հարմոնը եւ նրա զոհերը հանդիպել էին իրավաբանի գրասենյակում՝ ինչ-որ տարաձայնություն հարթելու նպատակով: Սակայն բանակցությունների ընթացքում 70-ամյա տղամարդը հանել էր զենքը եւ սկսել կրակել: