Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի միջնորդությամբ քրեական պատասխանատվությունից ազատել է Վլադիմիր Բեդուկաձեին, Թբիլիսիի Գլդանի բանտում խոշտանգումների վերաբերյալ սկանդալային տեսանյութի հեղինակին:
Բեդուկաձեն, չնայած իր կողմից կատարված հանցագործությանը, «հետաքննության հետ առանձնահատուկ համագործակացության» վերաբերյալ ընթացակարգային գործարքի արդյունքում ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Վրաստանում 2012 թ-ին Գլդանի բանտում տեղի ունեցողի վերաբերյալ կադրերը մեծ արձագանք էին գտել հանրության շրջանում եւ դարձել պաշտոնանկությունների պատճառ:




























