Ռուսաստանի Իրկուտսկի մարզում սեփական տներից մեկի հրդեհի ժամանակ չորս երեխա է զոհվել. ոստիկանությունը դիտարկում է հրկիզման վարկածը:
Հրդեհը բռնկվել է հունիսի 15-ին, Միշելեվկա բնակավայի սեփական տներից մեկում: Զոհվել է 4- 9 տարեկան չորս երեխա: Եւս երեք հոգի, ենթադրվում է, որ տանտերերը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Տեղից վերցված նմուշները վկայում են, որ հրդեհը բռնկվել է հրկիզման արդյունքում»,-«ՌԻԱ Նովոստիին» ասել են իրավապահ մարմինների աղբյուրները: Նշվում է նաեւ, որ հրդեհը կարող էր բռնկվել կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով:
Ոստիկանություն են տարվել երկու տեղաբնակներ, ստուգվում է նրանց մասնակցությունը դեպքին: Նշվում է, որ տանտիրահին ապաստան է տվել մանկատան նախկին երեք սաների, որոնք խնդիրներ են ունեցել տեղի բնակիչների հետ:




























