Անկարայի իշխանությունները հայտարարել են հունիսի 16 -ից սկսած քաղաքում ցանկացած հանրահաքվի անցկացման արգելքի մասին: Իշխանությունները զգուշացնում են, որ հանրահավաքների անցկացման պարագայում կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն, իսկ անվտագության ոժերը կզբաղվեն մասնակիցներով, հաղորդում է «РБК»-ն:
Միաժամանակ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարկում, որտեղից նախօրեին ոստիկանական ուժերն արցունքաբեր գազով ցրել էին ցուցարարներին, հանրահավաքի դուրս կգան վարչապետ Էրդողանի կողմնակիցները: Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայի խոշորագույն պրոֆմիությունը` Պետծառայողների կոնֆեդերացիան, որի անդամները մոտ 240 հազար են, հունիսի 17 –ին համընդհանուր գործադուլի կոչ է արել:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են դադարեցնել «Գեզի» այգու վերակառուցումը եւ ծառերի հատումը: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը վերջին նախազգուշացումներ էր արել բողոքողներին եւ հրամայել լքել այգին: Հաղորդովում էր նաեւ, որ իշխանությունները համաձայնել են հանրաքվե իրականցնել «Գեզի» այգու ճակատագրի հարցով:




























