Ռուսաստանի Լիպեցկի երկրամասի Ելեց քաղաքում բժիշկները վարակի բռնկում են արձանագրել, որից Դոնի Ռոստովում արդեն երկու երեխա էր մահացել: Առողջապահության նախարարության տվյալներով, մենինգիտ հայտնաբերվել է 46 երեխաների մոտ, եւս 38-ի մոտ կասկածում են:

Ինչպես հայտնել են գերատեսչության ներկայացուցիչները, ընդամենը բժիշկների հսկողության տակ հայտնվել են 181 մարդ, որոնց մեծ մասը մանկապարտեզների սաներ են:

Հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության:

Նշենք, որ Դոնի Ռոստովում մենինգիտից հունիսի 5-ին երեքամյա տղա էր մահացել, մի քանի օր անց եւս մի երեխա էր մահացել: