Գարեգին Նժդեհի կամրջից իրեն ցած նետած 27-ամյա Ա.Փ.-ի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Աղջիկը այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի մեկ այլ բաժանմունք: Հիվանդանոցից հայտնեցին, որ նա խոսում է, լավ է, բայց քանի որ ողնաշարի վիրահատություն էր տարել, այժմ չի քայլում, իսկ հետագայում` դժվար է ասել կքայլի, թե ոչ: Աղջիկը դեռ երկար ռեաբիլիտացիոն բուժում պետք է անցնի, նրա հետ պետք է աշխատեն նյարդահոգեբանները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան: Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:





























