Վրաստանում իշխանության երկու ճյուղերի միջեւ հերթական կոնֆլիկտն է հասունանում: Նախագահի վարչակազմը մեղադրել է պաշտպանության նախարարությանը՝ ֆրանսիական երկու ուղղաթիռները վաճառելու եւ Արեւմուտքում արտադրված ռազմական տեխնիկան խորհրդային եւ ռուսական տեխնիկայով փոխարինելու փորձերի մեջ: Սահակաշվիլին հատուկ հրամանագրով արգելել է ՊՆ-ին վաճառել բազմաթիրախ ֆրանսիական Super Puma ուղղաթիռները:

ՊՆ-ի պլանների հետ կապված Վրաստանի նախագահի դժգոհության մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, բրիֆինգում բարձրաձայնել է նրա վարչակազմի ղեկավար Անդրեյ Բարնովը:

Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հսկայական ջանքերի շնորհիվ, Ֆրանսիան Վրաստանին 4 ուղղաթիռ է տվել, որից տարբեր պատճառներով հաջողվել է Վրաստան հասցնել երկուսը: Մենք կոչ ենք անում կառավարությանը չփորձել բյուջեն լցնել հասարակության անվտանգության հաշվին»,-ասել է Բարնովը:

Ի պատասխան երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նախագահին խորհուրդ է տվել չանհանգստանալ Վրաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի որակի հարցում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Նշենք, որ Վրաստանը ֆրանսիական Super Puma երկու ուղղաթիռները ձեռք է բերել 2010-ին՝ 55 մլն եվրոյով: