Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության աշխատակիցները սեպտեմբերի 12-ին տարհանվել են շենքից՝ ռումբի մասին ահազանգի պատճառով: Ահազանգը ստացվել էր Վրաստանի ՆԳՆ Անհետաձգելի օգնության վարչության կենտրոնի «112» համարով՝ թբիլիսյան ժամանակով ժ. 11.00-ին: Ստուգումից հետո պարզվել է, որ զանգը սուտ է եղել, աշխատակիցներին թույլատրել են վերադառնալ:
Սպասվում է, որ առաջիկա ժամերին Վրաստանի ՆԳՆ-ն հանդես կգա այս փաստի վերաբերյալ հայտարարությամբ, գրում է «Նովոստի Գռուզիան»:
Սա վերջին ամիսներին Վրաստանում ռումբի մասին երկրորդ կեղծ ահազանգն էր. նախորդ անգամ հայտնել էին, թե ռումբ է դրված Քութայիսում գտնվող խորհրդարանի շենքում:





























