Այսօր հեռախոսային ահաբեկիչները փորձել են «պայթեցնել» եւս մեկ վրացական հեռուստաընկերություն. «Ռուսթավի-2»ի հետեւից հաղորդագրություն է ստացվել, որ ականապատվել է նաեւ «Իմեդին»: Վերջինս ստիպված է եղել դադարեցնելու ցերեկային հաղորդումը՝ ռումբի մասին հաղորդագրության եւ սկսված տարհանման պատճառով:
«Ժամանակավորապես դադարեցնում ենք հեռարձակումը, մինչեւ կկարողանանք շենք վերադառնալ»,-հայտարարել է հաղորդավարուհի Նինո Չանտուրայան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»
Ավելի ուշ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել՝ նշելով, որ շենք են վերադարձել,առայժմ, միայն մի քանի աշխատակիցներ:
«Հաղորդագրությունը կեղծ էր: Հիմա գլխավոր հարցը, որ հուզում է հասարակության այն է, թե ինչ նպատակով է դա արվել»,-հայտարարել է հեռուստաընկերության լրագրողներից Վանո Սանայան:
Հիշեցնենք, որ այսօր կեղծ հեռախոսազանգի պատճառով տարհանվել են «Ռուսթավի-2» հեռուստաընկերության աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է վրացական ՆԳՆ-ն, երկու հեռախոսային ահաբեկիչներն էլ ձերբակալվել են:





























