Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքում թունավորման նախանշաններով 22 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկատվությամբ՝ բոլոր երեխաները տեղի թիվ 29 դպրոցի աշակերտներ են: Դպրոցի ճաշարանում խուզարկություն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ թունավորման նախնական պատճառը անորակ խմելու ջուրն է եղել, որը խոհարարներն օգտագործել են սննդի պատրաստման մեջ: Բոլոր ճաշերը դպրոց են ուղարկվել տեղի «Ուրալ» սրճարանից, որը ավելի վաղ շահել էր Պերվոուրալսկի ուսումնական հաստատություններին սննդով ապահովելու մրցույթը:
Բժիշկների փոխանցմամբ՝ երեխաների մոտ գաստրոէնտերոկլիտ է գրանցվել: Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել, հաղորդում է Life News-ը:





























