Վրաստանի Բաթումի քաղաքում, սեպտեմբերի 13-ի երեկոյան, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով հրազենային վնասվածքով տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել երեք մարդ: Հրաձգությունը, ըստ տեղի լրատվամիջոցների, սկսել է չեչեն տղամարդը, որը, ոստիկանության տվյալներով՝ ապօրինի է մտել Վրաստանի տարածք:
Վրաստանի ՆԳՆ-ից այսօր հայտնել էն, որ հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ ապօրինաբար Վրաստանի տարածք է մտել ոմն քաղաքացի: Իրավապահները կանգնեցրել են նրան եւ պահանջել փաստաթղթերը: Այդ պահին նա պայուսակից հանել է զենքը եւ մի քանի անգամ կրակել ոստիկանների կողմը:
Կրակոցների հետեւանքով վիրավորվել է մեկ ոստիկան եւ մեկ պատահական անցորդ: Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել եւ հարձակվողը եւս վիրավորվել է:





























