Նախկին փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը կդառնա Ռուսաստանի նախագահի օգնական եւ կզբաղվի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմամբ, գրում է ուկրաինական «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրին: Ինչպես պարբերականն է ընդգծում, առայժմ հայտնի չէ, նա զբաղվելու է միայն Ուկրաինայի հետ հարաբերություններով, թե ԱՊՀ-ի այլ երկրներով եւս:

«Վոզմաժնոստի» պարբերականը ավելի վաղ նշել է, որ Վլադիսլավ Սուրկովը կարող է դառնալ նախագահի օգնական եւ կանոնակարգել Ուկրաինայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի հետ հարաբերությունները:

Օգոստոսի վերջին Սուկովի Կրեմլ վերադառնալու մասին գրել էր «Իզվեստիա» պարբերականը: Ըստ այդմ, հաղորդվում էր, որ նա նշանակվելու է նախագահի օգնական՝ ինովացիաների հարցերով: Այս տեղեկատվությունը հերքել էր ինքը պաշտոնյան:

Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը վերադառնում է Կրեմլ

Սուրկովը հերքել է իր վերադարձը Կրեմլ

Սուրկովն աշխատանքըկորցրել էր մայիսին՝ փոխվարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո: