Բուքինգհեմյան պալատը թագավորական «ժամացույցների պահապանի» պաշտոն է ստեղծել:

«Պահապանը»  պետք է հետեւի, որպեսզի ժամացույցները հետ չընկնեն եւ չկանգնեն: Նրա պարտականոթյունների մեջ է մտնում նաեւ  ժամացույցների պահպանությունը եւ դրանց մեխանիզմների վերականգնումը:  «Պահապանը» պետք է նաեւ հետեւի թագավորական հավաքածուի բոլոր ժամացույցների աշխատանքին` սկսած գրապանի ժամացույցներից, վերջացրած  աշտարակի ժամացույցով:  

«Նովոստի Ռոսիի»-ն հայտնում է, որ պահապանն աշխատելու է Բուքինգհեմյան պալատում, սակայն նա պետք է  կառավարի նաեւ Սենտ Ջեմսի պալատի եւ Քլարենս հաուսի ժամացույցները: Բացի դրանից` նա պետք է երբեմն մեկնի Վինձորի ամրոց, Հոլիրուդի պալատ, Բոլմորալ ամրոց եւ Սանդրինհեմյան պալատ: Այդ տաժանակիր աշխատանքի համար  «ժամացույցների պահապանը» ստանալու է տարեկան 31,2 հազար ֆունտ: