ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միխայիլ Խոդորովսկիի ազատումը «դրական քայլ» է համարում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Օբամայի խորհրդական Բեն Ռոդսը։

«Իհարկե, նա ողջունում է  ջանքերը ոչ միայն այս գործով, այլեւ Ռուսաստանի մի շարք այլ գործերով։ Մեզ նախկինի պես մտահոգում է Ռուսաստանում  ընտրովի արդարադատության կիրառումը», - ասել է Օբամայի խորհրդականը։

Ռոդսը նաեւ հույս է հայտնել, որ «տվյալ քայլը կօգնի սկիզբ դնել օրենքի առաջ մարդկանց հավասարությունն ապահովելուն ուղղված ջանքերին եւ խուսափել քաղաքական դրդապատճառներով  դատական հետապնդումներից»։