Կատարն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցման նոր համաձայնագիր է առաջարկել Իրանին։

Ինչպես «Reuters»-ին հայտնել է աղբյուրը, առաջարկը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս Իրանը դիտարկում է առաջարկը։ Ակնկալվում է, որ Թեհրանը պատասխանը կներկայացնի մինչև շաբաթվա վերջ։

Նոր ծրագրի համաձայն՝ յոթ օրվա ընթացքում Թեհրանն ու Վաշինգտոնը քայլեր կձեռնարկեն երկու կողմերի մտահոգությունները փարատելու ուղղությամբ։

Առաջարկի համաձայնեցման դեպքում նոր ծրագրի իրականացումը կմեկնարկի հաջորդ շաբաթ։