ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու խոշոր ծրագրի ուղղությամբ: Այս մասին Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտնել է ԵՄ-ի արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: 

Ըստ նրա` այդ գործողություններն ուղղված են անցումային շրջանում Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն, երբ ժամանակավոր կառավարությունը կարող է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ կատարել՝  2015թ. նշանակված նախագահական ընտրություններից առաջ:

Օգնության ծավալը «փոքր չի լինի», ասել է Էշթոնը, այդ օգնության պայմանները Կիեւից չեն պահանջի երկարաժամկետ պայմանագիր կնքել ԱՄՀ-ի հետ: 

Էշթոնը նաեւ հավելել է, որ փաթեթը բաղկացած է լինելու ոչ միայն գումարից, այլեւ կարող է պարունակել նաեւ ներդրումային պարտավորություններ եւ այլ առաջարկներ, հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով  «Ազատություն» ռադիոն:

Հիշեցնենք, որ Քեթրին Էշթոնը Ուկրաինա էր այցելել անցյալ շաբաթ` կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը նպաստելու համար: Նա նախատեսում է այս շաբաթ կրկին Կիեւ այցելել: