Մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակվել են Նիգերիայի բորնո նահանգի Կոնդուգա քաղաքի վրա, որի հետեւանքով զոհվել է 51 մարդ: Գրոհայինները մի քանի տասնյակ մարդու պատանդ են վերցրել, հարղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Քրիստոնեական արժեքները մերժող «Բոկո Հարամ» խմբավորումը ցանկանում է երկրում իսլամական խալիֆայություն ստեղծել, առաջին հերթին, երկրի հյուսիսային մասում, որը բնակեցված է հիմնականում մահմեդականներով: Բացի այդ, արմատական իսլամիստական խմբավորումը նպատակ է դրել երկրում արմատախիլ անել արեւմտյան կենսակերպը:
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը 2013-ի մայիսին երկրում արտակարգ դրություն էր հայտարարել եւ հանձնարարել բանակին գործողություն սկսել «Բոկո Հարամի» գորհայինների դեմ:

























