News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորված 4 զինծառայողներից 2-իվնասված ոտքերը կտրել են, քանի որ պահպանել հնարավոր չէր: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«4 հիվանդների վիճակն էլ կայուն է, բավարար է, տեղափոխել ենք արդեն բաժիններ: Երկու զինծառայողներին ստիպված ոտքը կտրել են ծնկից, քանի որ պահպանել հնարավոր չէր, մյուս երկուսի վնասվածքները լուրջ չեն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր վիրավորվածներին այցելել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը»:

Տպել
Ամենաշատ