Շվեդիան հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կհայտարարի Պաղեստինը ճանաչելու մասին, հայտնում է Russia Today-ը:

«Այսօր կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը: Սա կարեւոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է  Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալստրյոմը:

Ըստ աղբյուրի, այսպիսով Շվեդիան, ի հեճուկս Իսրայելի եւ ԱՄՆ-ի առարկությունների, կդառնա ԵՄ առաջին երկիրը, որը Պաղեստինը համարում է ինքիշխան պետություն:

Ըստ աղբյուրի՝ Շվեդիայի նոր վարչապետ Սթեֆան Լյովանը հոկտեմբերի 5-ին հաստատել էր Պաղեստինը ճանաչելու մտադրությունը:

Այսօր Պաղեստինի անկախությունը ճանաչում են  ՄԱԿ-ի 134 անդամ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը: ԱՄՆ-ն, Արեւմտյան Եվրոպայի երկրները, Ճապոնիան եւ Ավստրալիան Պաղեստինն անկախ պետություն չեն համարում: