Հայաստանի դեսպանատան ավտոմեքենան Մոսկվայի արեւելքում բախվել է Ճանապարհային երեւեկության անվտանգության տեսչությանը պատկանող ավտոմեքենային, հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ի առավոտյան Չերկիզովյան նրբանցքում դեսպանատան Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել հանդիպակաց երթեւեկության գիծ եւ բախվել Մոսկվայի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետավտոտեսչությանը պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան:

Աղբյուրը նշում է, որ Մոկսվայի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետավտոտեսչության մամուլի ծառայությունում հաստատել են հաղորդագրությունը, սակայն պատահարի մասնամասները չեն հայտնել: