News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Փաստաբան Թամարա Յայլոյանը նորմալ է վերաբերում NEWS.amհրապարակման հիման վրա իր դեմ կարգապահական վարույթ հարուցելուն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ փաստաբանը:

Թամարա Յայլոյանի դեմ վարույթ հարուցելու պատճառ էր հանդիսացել այն, որ նա մեզ հետ զրույցում նշել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով. ինչպես նաեւ հայտնել, որ  հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց: «Նորմալ եմ վերաբերում վարույթին, եթե ես հրաժարվել եմ, պալատը այլընտրանք չի ունեցել եւ պետք է վարույթ հարուցեր»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ առայժմ բացատրություններ չի տվել վարույթը իրականացնողներին:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի հրավերով գործում ներգրավվելուն, Թամարա Յայլոյանն ասաց, որ  փաստաբան ներգրավելու համար կարող են դիմել ազգականներ, բարեկամներ, մասնավոր անձինք, այս պարագայում նա ընկալել է, որ քանի որ քննությունն իրականացնում է ռուսական կողմը, ուստի Սահակ Մկրտչյանը իրեն դիմել է որպես մասնավոր անձ, այս հարցը, փաստաբանի փոխանցմամբ, պալատը դեռ կքննի:

«Եթե ինքը այդ գործի հետ առնչություն չունի, ինչ կապ ունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում, այս պարագայում մասնավոր անձ է»,-ասաց Թամարա Յայլոյանը՝ վստահեցնելով, որ սա առաջին դեպքն է, երբ իրեն քննչական պետի տեղակալը դիմում է գործում ներգրավվելու համար: Թամարա Յայլոյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք իր հետ պայմանագիր կնքվել է, թե ոչ: Նա նշեց, որ այդ մասով ինքը մանրամասներ կներկայացնի Փաստաբանների պալատին:

Հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել Պերմյակովի պաշտպանությունից, միթե  գնալուց չէր իմացել, որ նա 6 մարդու սպանության մեջ է մեղադրվում, նա այսպես պատասխանեց. «Ես մտածում էի, թե կարող եմ, բայց հետո չկարողացա»: Փաստաբանը կարծում է, որ վարքականոնը խախտել է պաշտպանությունից հրաժարվելու մասով, իսկ գործում ներգրավելու մասով որեւէ խնդիր չի տեսնում: Իր պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնող անձանց էլ Թամարա Յայլոյանը հիշեցնում է, որ ինքը մի շարք ծանր հանցագործությունների աղմկահարույց գործերով պաշտպանություն է իրականացրել, այդ թվում՝ 1999թ ռուս զինվորական Դենիս Պոպովի գործով, պարզապես այն ժամանակ երեխա չկար սպանված: Փաստաբանը շեշտեց, որ որեւէ մեկը չի կարող 100 տոկոսով վստահ լինել իր հնարավորությունների մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ