News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստն անցել է առանց Անդրանիկ Սողոյանի, նա չի ցանկացել ներկա գտնվել: Իսկ դատարանը, առաջնորդվելով «ազատության կանխավարկածով», մերժել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ նշելով, որ անհիմն է կալանքը երկարացնելը, քանի որ Զապը ունի արդարացման ակտ, իսկ Չեխիայի Գերագույն դատարանի նիստը դեռ հայտնի չէ՝ երբ կլինի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու համար aրդարադատության նախարարությունը ունի 5 օր ժամանակ: Այսպիսով, եթե որեւէ բան չփոխվի, ապա Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին: Հայաստանում Անդրանիկ Սողոյանին հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր 30-օրյա ժամանակավոր կալանավորում, այնուհետեւ այն երկարացվել է եւս երկու ամսով: Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցել է Արդարադատության նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ