News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը այսօր կհրապարկի իր որոշումը՝ ԲՀԿ-ում մնալու, հեռանալու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:

Նա նշեց, որ առայժմ որոշման կայացման փուլում է, քննարկում է այն իր թիմի, գործընկերների հետ: «Այսօր եմ որոշելու, հայտարարություն կտարածեմ»,-ասաց նա:

Ռուստամ Գասպարյանը չասաց՝ ինչի է հակված՝ դուրս գալ, թե մնալ ԲՀԿ-ում: Հարցին, թե խնդիրներ ունի ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, Ռուստամ Գասպարյանն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանին շատ հարգում է, իր գործընկերն է:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Ավելի ուշ նրա կալանքի ժամկետը չէր երկարացվել:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Մարդ չի փախցրել իմ տղան: Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է, 18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ իմ տարածքից մի երեխու հետ: Սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ