Գյումրիում կայացած հարսանիքի ժամանակ երկու ընկերներ վիճաբանել են, այնուհետեւ մեկը դանակահարել է մյուսին: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա Լ. Ժ.-ն: Նա ստացել է մի շարք վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: