Համացանցում որոշ օգտատերեր եւ որոշ լրատվամիջոցներ դժգոհություն են հայտնել գերմանական Der Spiegel պարբերականի շապիկի կապակցությամբ, որտեղ Անգելա Մերկելը պատկերված է Հունաստանում նացիստների հետ միասին։
Հոդվածը, որում հայտնվել է լուսանկարը, կոչվում է «Չորրոդ ռեյխ»։ Հոդվածում խոսվում է Գերմանիայի եւ Հունաստանի միջեւ ներկայիս խնդիրների մասին։
Հոդվածի սկզբում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հունաստանում եւ ԵՄ այլ երկրներում գերմանացիներին հաճախ համեմատում են նացիստների հետ եւ կարծում են, որ Գերմանիան նորից իշխող դեր է խաղում այլ երկրների հետ հարաբերություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Հունաստանը այս պահին Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հասցրած վնասի դիմաց փոխհատուցում է պահանջում։





























