Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հիմնական ֆիգուրանտ Զաուր Դադաեւը հանցագործության պահին եղել ՌԴ ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի սպա։ Նրա ազատման հրամանը ստորագրվել է մարտի 1-ին, գրում է «Կոմերսանտ»-ը։
Թերթի տվյալներով՝ Դադաեւը ազատման դիմում էր ներկայացրել 2014թ. վերջին, որից հետո մեկ ամսով արձակուրդ էր գնացել։ Փետրվարի 28-ին՝ Բորիս Նեմցովի սպանությունից մեկ օր անց, նա ֆորմալ առումով համարվել է զինծառայող։ Այդ ցուցակից նրա անունը հանվել է մարտի 1-ին։
Նոր մանրամասների կապակցությամբ Դադաեւը եւ նրա 4 ենթադրյալ հանցակիցները ավտոմատ կերպով անցնում են ռազմական դատարանի իրավասության տակ։





























