News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից ու Ազատության հրապարակից լրագրողներին բերման  են ենթարկել Երեւանի ոստիկանապետի աչքի առջեւ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողներին պատմեց առավոտյան Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված` «Հետք» լրատվական կայքի լրագրող Հրանտ Գալստյանը։

«Երեւանի ոստիկանապետը տեսնում էր, որ լրագրողներին են տանում, բայց ձայն չէր հանում»,-ասաց լրագրողը։

«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը պատմեց, որ ոստիկանական ավտոմեքենայի մեջ ոստիկաններն իրեն սպառնացել են. «Ասում են` սուս մնացեք, կարող ա` ուզում ես ոտներդ ցավան, հարցնում եմ՝ ինչի՞ եք սպառնում, ասում ա՝ չեմ սպառնում, որ շատ խոսաս՝ ոտքը կցավա էլի»։

Լրագրողին նաեւ չեն թույլատրել օգտվել սանհանգույցից:

NEWS.am լրատվական գործակալության լրագրող Աիդա Հովհաննիսյանն էլ պատմեց, որ նկարահանել է ոստիկանների եւ ակտիվիստների բախման ամբողջ ընթացքը, որից հետո քաղաքացիական հագուստով մի անձնավորություն խլել է իր տեսախցիկը, որը, ի դեպ մինչեւ հիմա չեն վերադարձրել. «Ես գոռում էի, ասում էի, որ տանում է, իսկ ոստիկանները ձայն չէին հանում»:

Աիդա Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ NEWS.am-ի ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանին Բաղրամյան պողոտայից քաշքշելով բերման են ենթարկել Արաբկիրի բաժին: Ընդ որում, ոստիկանները տեղեկացվել են, որ նա լրագրող է, սակայն շարունակել են իրենց գործողությունները: 

Ասուլիսին ներկա փաստաբաններ Ռոբերտ Ռեւազյանն ու Գրիշա Բալասանյանը նշեցին, որ ոստիկանների բոլոր գործողությունները անօրինական են եղել:

«Իմ պաշտպանյալին ասացին, որ բերել են խուլիգանության հոդվածով, բայց նա դարձել էր վկա, իրավական առումով դա աբսուրդ է: Հետո, եթե նա վկա է, իրավունք չունեն նրան այդքան պահել, նա պետք է ազատ մուտք ու ելք ունենա»,- ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ քաղացիներին կոչ արեց առանց փաստաբանի ոչ մի վկայություն չտալ. «Ոչինչ մի խոսեք, այլապես կարող են հենց ձեր դեմ օգտագործել»։

Փաստաբանները նաեւ նշեցին, որ լրագրողներն իրավունք ունեին աշխատել իրենց հարմար հեռավորությունից եւ ոստիկանների պատճառաբանությունները, թե պատշաճ հեռավորություն չեն պահել լրագրողները, իրականությանը չեն համապատասխանում:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ Panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ