Ինդոնեզական Պապուա նահանգում օդանավ է կորել, որում 54 մարդ է եղել՝ 49 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Trigana Air ավիաընկերության ATR 42 ինքնաթիռի հետ կապը կորել է տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում, ինդոնեզական Ջայապուրա քաղաքի օդանավակայանից մեկնելուց կարճ ժամանակ անց: Այն ուղեւորվում էր հարավային Օկսիբիլ քաղաք:

«Առայժմ հստակ հայտնի չէ, թե ինչ է պատահել ինքնաթիռի հետ: Մեր գործողությունները համակարգում ենք տեղական իշխանությունների հետ»,- հայտարարել է Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, օդանավը կորել է լեռնային տեղանքում: Ներկայում այնտեղ անբարենպաստ եղանակային պայմաններ են, ինչը դժվարացնում է որոնումները: