Վանաձորի ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղիների գծատերերն առաջարկում են ուղեվարձը 100 դրամից դարձնել 150:
Ներքաղաքային երթուղիների մրցույթի հաղթող երկու ընկերությունների ներկայացրած գնային առաջարկը 150 դրամ է 2016թ. համար:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Սիմոնյանի խոսքով՝ այս գնային առաջարկը դեռ պետք է քննարկվի: Առաջիկա օրերին պարզ կլինի՝ 2016թ. ուղեվարձը կլինի 100, թե 150 դրամ:




























