News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ Հայաստանում ապրանքների սպառման մակարդակը բավական ցածր է: Օրինակ՝ 2014 թվականին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը չի հասել նույնիսկ ամսական 100 դոլարի՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով:

Մեր առեւտրում դեֆիցիտ չկա: Այնպես որ՝ ապրանքների սպառման մակարդակի բարձրացման համար մեկ պայման է անհրաժեշտ. բնակչության դրամական եկամուտների աճ: Մասնավորապես՝ մեր հասարակության ոչ հարուստ հատվածի: Ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության կրճատումը վկայում է բնակչության ընթացիկ դրամական եկամուտների նվազման մասին:

Նախորդ տարի այսպիսի միտում է գրանցվել: Հունվար-նոյեմբերին հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառությունն ընթացիկ գներում տարեկան կտրվածքով նվազել է 5.8%-ով: Հիմնական պատճառը հայտնի է. ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հոսքի անկում: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն, նոյեմբերին դրամական փոխանցումների գծով բացասական դինամիկան պահպանվել է:

Ռուսաստանում, այդ երկրի ՄԴԾ-ի՝ ընթացիկ տարվա հունվարի տվյալների համաձայն, Հայաստանի 467.5 հազար քաղաքացի կա: Ամենայն հավանականությամբ, նրանց գերակշռող մասն աշխատանքային միգրանտներ են: Չի բացառվում, որ նրանց աշխատավարձերը նվազել են, իսկ ոմանք էլ պարզապես աշխատանք չեն գտել:

Սակայն Ռուսաստանից դոլարով փոխանցված գումարը նվազել է նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի հետեւանքով: Նույնիսկ ռուբլով փոխանցումների դեպքում, Հայաստանում դրամային համարժեքը նույնպես կրճատվել է:

Ներկայացվող գրաֆիկում ընթացիկ գներում հանրապետության մանրածախ առեւտրաշրջանառության, ինչպես նաեւ դրամական փոխանցումների ընդհանուր հոսքի դինամիկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ