News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա դեկտեմբերը բացառություն չի կազմել մանրածախ ապրանքաշրջանառության հետեւողական կրճատման առումով: Նշենք, որ արդեն երկու տարի է, ինչ առեւտուրը, պատկերավոր ասած, տենդի մեջ է: Հետահայաց չափմամբ մի երկար ժամանակահատվածում առաջին անգամ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվում է ոչ միայն համադրելի գներով, այլեւ` ընթացիկ:

Այլ կերպ ասած, քաղաքացիները սկսել են ապրանք գնելու վրա ավելի քիչ գումար ծախսել , քան նախկինում: Պարզ է, որ համապատասխանաբար կրճատվել է առեւտրականների եկամուտը: Հատկապես կտրուկ անկում է նկատվել առեւտրական խոշոր կազմակերպությունների մոտ: Այդ բացասական երեւույթները հիմնականում կապված են արտաքին տրանսֆերտների հոսքի կրճատման հետ, որոնք շատ տնային տնտեսությունների բյուջեի եկամտի նշանակալի աղբյուրներից են:

Դեկտեմբերին Հայաստանում ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 19,2 տոկոսով: Նշենք, որ ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում այդ անկումը կազմել է 7,8 տոկոս: Այստեղից հնարավոր է եզրակացնել, որ շատ ընտանիքներում եկամտի ճգնաժամը խորացել է:

Իրացման դանդաղումը հանգեցրել է մի շարք ապրանքների ապրանքային ռեսուրսների կրճատմանը: Այսպես, պատրաստի սննդամթերքի ներմուծման ծավալն անցյալ տարի կրճատվել է 12 տոկոսով, իսկ այդ նույն ապրանքների տեղական արտադրության ֆիզիկական ծավալը` 9 տոկոսով:

Այստեղ անկասկած իր դերն է խաղացել նաեւ բնակչության արտագաղթը, որն ակտիվացել է վերջին տարիներին: Բայց չափազանցություն կլիներ ամեն ինչ արտագաղթի վրա բարդելը: Ավելի շուտ վատացել է բնակչության մի մասի սննդակարգը, համեմատաբար թանկարժեք սննդամթերքից անցում է կատարվել դեպի ավելի էժան սննդամթերքը, եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ