News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 33-ամյա Ռ. Խ.) եւ «Mercedes G500» մակնիշի 61 GG 661 համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ` 28-ամյա Հ. Խ.-ն, 28-ամյա Մ. Բ.-ն եւ 29-ամյա Ա. Բ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes G500»-ի վարորդին, որը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ժամը 01.10-ին մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել նաեւ 1 ուղեւորի, որը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Բժիշկները տուժածներ Հ. Խ.-ի եւ Մ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել է ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար:

Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ