News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Հավերհիլ քաղաքի հայկական եկեղեցու տեղում ուզում են առեւտրի կենտրոն կառուցել: Այս մասին հայտնում է EagleTribune-ը:  Վեց տարի առաջ քաղաքը մերժել էր պատմական եկեղեցու տեղում՝ Մայնի եւ Վինթերի փողոցների անկյունում՝ քաղաքապետարանի դիմաց, Burger King կառուցելու առաջարկը: Հիմա առաջարկում են եկեղեցու տեղում առեւտրի կենտրոն կառուցել, որտեղ կլինի նաեւ Domino's Pizza պիցցայանոց, գրում է թերթը:

Քաղաքապետարանից հայտնել են, որ այս պահին ոչ մի որոշակի բան չկա, քանի որ առաջարկը դեռ նախնական փուլում է: Քաղաքի տնտեսական զարգացման տնօրեն Ուիլյամ Փիլսբուրին թերթի հետ զրույցում նշել է, որ Domino's Pizza-ի սեփականատերը գծագրեր է ներկայացրել փոքր առեւտրի կենտրոնում իր շինությունն ունենալու համար:

Սակայն, Փիլսբուրիի խոսքով, ամբողջական դիմում դեռ քաղաքապետարանին չի ներկայացվել: Նա նաեւ հավելել է, որ գործընթացի շրջանակներում քաղաքի Պատմության հանձնաժողովը կուսումնասիրի նախագիծը՝ պարզելու համար, թե որքանով է այն օրինական, քանի որ եկեղեցին հաշվառված է Ազգային ռեգիստրում որպես պատմական վայր եւ գտնվում է Main Street-ի պատմական թաղամասում:

«Միայն դրանից հետո հանրային լսումներ կկայանան»,- ասել է Փիլսբուրին: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներն ասել են, որ ուզում են վաճառել շենքը նոր եկեղեցու շինարարությունը ֆինանսավորելու համար, որը կլինի Բրեդֆորդի Բոսթոն Ռոդ 1280 հասցեում:

Հայ առաքելական եկեղեցու համայնքային խորհուրդը պլանավորում է նիստ հրավիրել հին եկեղեցու վաճառքը քննարկելու համար: Նշենք, որ Hye Pointe եկեղեցին հիմնվել էր 2002-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Ամենաշատ