Անկարան կարող է Ռուսաստանին «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու թույլտվություն տալ ԻՊ–ի դեմ գործողությունների համար։ Այս մասին TRT–ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Մենք կհամագործակցենք բոլորի հետ, ովքեր դիմակայում են ԻՊ–ին։ Մենք ամենասկզբից պայքար ենք մղել եւ բացել ենք «Ինջիրլիք» ավիաբազան նրանց համար, ովքեր ուզում են ակտիվորեն մասնակցել այդ պայքարին։ Ինչու՞ մենք չենք կարող ճիշտ այդպես համագործակցել Ռուսաստանի հետ։ ԻՊ–ը մեր թշնամին է, եւ նրա դեմ պետք է պայքարել։ Դա շատ կարեւոր է այդ մեխանիզմը կիրառելու եւ անցանկալի միջադեպերի կանխման համար։ Այդ թեմայի շուրջ մենք համակարծիք ենք Սերգեյ Լավրովի հետ»,– ասել է Չավուշօղլուն։