News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատապաշտպան Լուսինե Սահակյանը, որը ներկայացնում է Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերը, հուլիսի 8-ին կայացած դատական նիստում միջնորդություն է ներկայացրել դատավոր Հարություն Մովսեսյանի ինքնաբացարկի մասին:

Հիմնավորելով իր միջնորդությունը, Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ դատավորը չի կարող օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ու նրա կաշկանդվածությունն ակնհայտ է: «Դա առաջ էլ էր նկատելի: Սակայն հատկապես դրսեւորվեց անցած նիստի ժամանակ»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավորը բավարարել էր միջնորդությունը քաղաքացիական հայցի մասին, որի պատասխանող կողմի դերում ՌԴ-ն էր: «Դուք մեկ ամիս առաջ բավարարել եք միջնորդությունը՝ քաաքացիական հայցը թարգմանելու ու ՌԴ ուղարկելու համար: Այն հարցը՝ արդյոք հայցը թարգմանվել ու ուղարկվել է, մնացել է անպատասխան, սակայն հայտնի է, որ անցած նիստի ժամանակ միջնորդությունն անսպասելիորեն մերժվել է»,- նկատել է փաստաբանը: Ընդ որում նրա խոսքով դատավորի որոշումը վկայում է այն մասին, որ նա անգամ չի բարեհաճել ծանոթանալ հայցի բովանդակությանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ դատավորն այդ որոշումը կայացրել է ոչ ինքնուրույն: Ավելին, փաստաբանի կարծիքով, դատավարությունը հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում նույնիսկ փոքր գործողություն ձեռնարկել ՌԴ դեմ:

Փաստաբանը հիշեցրել է, որ դատավարությունը ռազմակայանի տարածքում անցկացնելն արդեն իսկ անընդունելի էր, իսկ դատավորի վարքագիծը հաստատում է, որ այդ դատավարությունը կառավարվում է:

Գործընկերոջ միջնորդությանը միացել է նաեւ փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա զարմանք է արտահայտել այն հանգամանքով, որ հայցի մասին միջնորդությունը բավարարված է եղել, ու ինչ -որ ձեւով միայն մեկ ամիս հետո է մերժվել:

Միջնորդությունն աջակցել են նաեւ տուժածների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները:

 Դատախազը դեմ է արտահայտվել միջնորդությանը: Դատապաշտպանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա:

Ամբաստանյալը միացել է դատապաշտպանի կարծիքին:

Դատավորը հայտնել է, որ միջնորդության մասին որոշումը կհրապարակի հուլիսի 12-ին: Պարզվել է, որ ամբաստանյալի դատապաշտպանը արձակուրդ է գնում, իսկ տուժածների շահերը ներկայացնող փաստաբանները զբաղված են այլ դատավարություններով: Սա սակայն, չի փոխել դատավորի որոշումը: Նրա որոշումը կհրապարակվի հուլիսի 12-ի կեսօրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ