Լեհ Կաչինսկիի  օդանավի կործանման գործով հետաքննությունը հետզհետե ավելի է մոտենում այն տեսակետին, որ կործանման գործում մասնակցություն են ունեցել նաեւ ինքնաթիռում գտնվող բարձրաստիճան պաշտոնյանները, ովքեր խանգարել են Ту-154-ի օդաչուներին ղեկավարել ինքնաթիռը:

Wprost լեհական ամսագիրը թույլտվություն է ստացել ուսումնասիրել ողբերգության 57 հատոր գործը եւ պարզել, որ հետաքննության մեծ մասը նվիրված է Լեհաստանի ռազմաօդային ուժերի ղեկավար Անջեյ Բլասիկին, ով, ինչպես պարզել են հետաքննողները, հակամարտության մեջ է եղել Ту-154 օդանավի օդաչուների հետ:

Ինքնաթիռի բորտինժեների այրին` Անջեյ Միխալակ Մալգոժատան պատմել է, որ գեներալ Բլասիկը ստիպողաբար նախագահական գնդի քաղաքացիական օդաչուներին զորավարժությունների է ուղարկել Զակոպանյե քաղաքի մոտ: Մալգոժատի Միխալակի խոսքով, զորավարժություններն անցկացվել են անմարդկային պայմաններում: Զարմանալի չէ, որ էլիտային գնդի շատ օդաչուներ,  չեն կարողացել դիմանալ ծանրաբեռնվածությանը առողջական խնդիրների պատճառով: Դա զայրութ է առաջացրել  ռազմաօդային ուժերի ղեկավարի մոտ, ով մտածել է, որ իրենց լավ չզգացող օդաչուները ծուլություն են դրսեւորել:

Հակամարտության մասին տեղեկատվությունը հաստատել են նաեւ մահացած անձնակազմի այլ հարազատներ: Նրանցից շատերը հավաստիացրել են, որ գեներալ Բլասիկը եղել է շատ իշխանատենչ մարդ:

 Ту-154 ղեկապետի` Արթուր Զենտկայի այրին հարցումների ժամանակ հաստատել է, որ նրա մահացած ամուսնու խոսքով, գեներալ Բլասիկը Կաչինսկիի թռիչքների ժամանակ հաճախ ինքնակամ գրավել է երկրորդ օդաչուի տեղը եւ մասնակցել նախագահական օդանավի  կառավարման գործին: