News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Յորքում բնակվող ամուսինները յուրովի են հաղթահարել իրենց նորածին դստեր կորուստի վիշտը։ The Mirror-ի փոխանցմամբ Շարլոտա Սզակակսը ու նրա ամուսին Աթիլլան կորցրել էին իրենց նորածին դուստր Էվելինին ծննդաբերությունից չորս շաբաթ հետո, սակայն  2 շաբաթ նրա մարմինը հողին չեն հանձնել։

Զույգը երեխայի մարմինը տուն է տարել, նրա հետ ժամանակ անցկացրել, ասես նա ողջ լիներ, լուսանկարներն էլ հրապարակել Facebook –ում՝  «Էվելինի պատմությունը» անվանմամբ։ Սակայն այդ ընտանիքի ողբերգությունը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը ու ոչ միանշանակ արձագանք առաջացրել։

«Ես ստեղծել եմ այս էջը, որ մարդիկ կարողանան հետեւել Էվելինի ճամփորդությանը, իմանան այն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում, որի մասին նրանք երբեւէ չեն լսել։ Դրա համար ես շարունակում եմ հրապարակել նրա լուսանկարները։ Ես նրան 37 շաբաթ սրտիս տակ եմ կրել, լույս աշխարհ բերել,  նրա կողքին նստել չորս շաբաթ, երբ նա պայքարում էր կյանքի համար, նրանք պարտվեցին այդ մարտում, ես կորցրեցի երեխայիս։ Այն ամենը ինչ մենք ուզում էինք ու սիրում մեր կյանքում, անհետացավ։ Եվ ես իրավունք ունեմ նրա հետ հիշողություններ ունենալ»,- գրել է Շարլոտան՝ պատասխանելով օգտատերերի բացասական արձագանքին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ