News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մեծ շուկայի մոտ պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, մահացել է առնվազն 20 մարդ, վիրավորվել եւս 50-ը։

Ռումբը տեղադրված է եղել ռեստորանի մոտ կայանված մեքենայում։ Անհայտ անձինք ահաբեկչության վայր են ընտրել բազմամարդ խաչմերուկը, որտեղ աշխույժ առեւտուր է ընթանում։

Ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Հուսեյնը հայտարարել է, որ շատերը շատ ծանր վնասվածքներ են ստացել, հետեւաբար զոհերի թիվը կարող է աճել։

Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ